Մայրենի, Մայիսի 16

1.Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

Փոքր, որովհետև բոլոր բառերը մեծ բառի հոմանիշներ են, իսկ փոքրը ոչ։

2. Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վեր, սար ,գիր, շուն, լուր, սուր։

Վերև, սարք, գիրք, շունչ, լուրջ, սուրճ

3.Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

վախեցնել

չափազանցնել

սովորեցնել

4. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

5. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

ծիրանենի, գարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,  շոգ, ծաղկել, զատկական, մշակել։

Առարկա ցույց տվող բառեր — Ծիրանենի, գարուն, մայիս, ծիծեռնակ, Համբարձում, Զատիկ, բողբոջ, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ
Հատկանիշ ցույց տվող բառեր — Կանաչ, գույնզգույն, արևոտ, շոգ, զատկական
Գործողություն ցույց տվող բառեր — Բացվել, ճամփորդել, ծաղկել, մշակել։

6.Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ – խրախուսել

Հգին առնել – մեռցնել

Տանջել, գլուխը կորցնել – շփոթվել

Արևը խավարել – հաջողությունը դադարել

Բերանը ծռել – մի բան խնդրել

Հալից ընկնել – հոգնել

Սիրտը վկայել – նախազգալ

Գիշերը ցերեկ անել – աշխատել

Երես դարձնել – հրաժարվել

Սիրտ անել – համարձակվել

Բկին չոքել – ստիպել

0 comments on “Մայրենի, Մայիսի 16Add yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով