Մայրենի, Ապրիլի 29

1. Առանձնացրու տրված բառերի բաղադրիչները, ընդգծիր վերջածանցները:

Մայրենի, ամանեղեն, մեղմիկ, ընթերցարան, ընկերաբար, լալկան, թղթե, սրիչ, ծածկոց, իջվածք, ֆրանսուհի, հոսք:

2. Ածանցների օգնությամբ տրված բառերով կազմիր՝

ա. անձ ցույց տվող բառեր -իչ ածանցով

պատմել, թարգմանել, քննել, ուսուցանել, սրբագրել, տպագրել

պատմիչ, թարգմանիչ, քննիչ, ուսուցիչ, սրբագրիչ, տպագրիչ

բ. խնամող, որևէ բանով զբաղվող, պաշտոն կատարող անձ ցույց տվող բառեր -պան ածանցով

ուղտ, դուռ, ձի, այգի, պարտեզ, ջրաղաց, կառք

ուղտապան, դռնապան, ձիապան, այգեպան, պարտիզպան, ջրաղացպան, կառապան

գ. տեղի իմաստ արտահայտող բառեր -արան, -ոց, -անոց ածանցներով

ծաղիկ, դպիր, սուրճ, հյուր, գործ, հիվանդ, ճաշ, դարբին, մարզպետ, վարսավիր

ծաղկանոց, դպրոց, սրճարան, հյուրանոց, գործարան, հիվանդանոց, ճաշարան, դարբնոց, մարզպետարան, վարսավիրանոց

3. -ակ, -իկ,-ուկ ածանցներով և տրված արմատներով կազմիր ածանցավոր բառեր:

Կամուրջ — կամրջակ

Դուռ — դռնակ

Ձուկ — ձուկիկ

Աթոռ — աթոռակ

Պանիր — պանրիկ

Սև — սևուկ

Կղզի — կղզյակ

Մուկ — մկնիկ

Լեզու — լեզվիկ

Աղջիկ — աղջնակ

Մժեղ — մժղուկ

Թիզ — թզուկ

Բուն — բնակ

Գառ — գառնուկ

Խեղճ — խղճուկ

Ձոր — ձորակ

Ձի — ձիուկ

Գետ — գետակ

Մարդ — մարդուկ

4. -ավուն վերջածանցով գունանուններ գրիր:

Կանաչավուն, դեղնավուն, կարմրավուն, կապտավուն:

0 comments on “Մայրենի, Ապրիլի 29Add yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով