Մայրենի, Ապրիլի 18

  • Ո՞ր բառն է ավելորդ, ինչու՞
  1. Փոքրիկ, բադիկ, շնիկ, մարդիկ, ուլիկ,

Մարդիկ, որովհետև «իկ»-ը վերջածանց չէ:

  1. ծաղիկ, գնդիկ, մկնիկ , նրբիկ,

Ծաղիկ, որովհետև «իկ»-ը վերջածանց չէ:

  1. գայլուկ, դուդուկ, արջուկ, մարդուկ,

Դուդուկ, որովհետև «ուկ»-ը վերջածանց չէ:

  1. բանջարեղեն, կանաչեղեն, արծաթեղեն, լուսեղեն

Բանջարեղեն, որովհետև «եղեն»-ը վերջածանց չէ:

  • Տողերի տեղերը խառնվել են, այնպես դասավորի՛ր, որ առակները վերականգնվեն:

Առակ 1

Այն ուներ կախ ընկած ողկույզներ։ Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»: Նա ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չհասավ։ Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը։ Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը: Այն ուներ կախ ընկած ողկույզներ: Նա ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չհասավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»: Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:
Առակ 2
Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին դիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն: — Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան խորը արմատներ եք գցում: Իմաստուններից մեկը հարցում արեց ծառերին և ասաց. Եվ ծառերը այսպես պատասխանեցին. — Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, եթե խորը արմատներ չգցենք։
Իմաստուններից մեկը հարցում արեց ծառերին և ասաց.
— Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
— Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, եթե խորը արմատներ չգցենք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին դիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:
  • Գրի՛ր նախադասություններ հետևյալ կաղապարով՝

Ածական, գոյական, բայ, գոյական

Մեծ այծը կերավ խոտը:

Բայ, գոյական, բայ

Երգելով մարդը հոգնեց:

Գոյական, բայ, գոյական, բայ, ածական, գոյական

Մարդը կերավ մի աղցան և ուտելուց փոքր կանաչի տեսավ:

0 comments on “Մայրենի, Ապրիլի 18Add yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով