Մայրենի, Մարտի 19

  • Դիտում ենք ուսուցողական անիմացիոն մուլտֆիլմը:
  • Պատրաստվում ենք թանգարանային այցելությանը, քննարկում ենք, նախապատրաստվում:
  • Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Փայփայել — փաթաթվել

Տագնապ — վտանգ

  • Գրավոր շարադրի՛ր թե ինչի մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը նկարագրում է գարունը: Հեղինակը բացատրում է բոլոր բաները գարնան մասին: Հեղինակը նկարագրում է ամեն մասը գարնան:

  • Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, բայերը:

Գոյականներ — գարուն, ծաղիկ, երեկո, նազ, շուրջ, տագնապ, սիրտ, մրրիկ, զանգ, կարկաչ, երգ, ձեռք

Բայեր — վառել, ուզել, սիրել, փայփայել, փակվել, հուզում, լսել, բացված, հնչալ, երազել, կանչել, գգվել

  • Բառակազմական վերլուծության ենթարկիր հետևյալ բառերը՝
  1. ծաղիկ — պարզ բառ
  2. անափ — ան(առանց) + ափ
  3. քնքշորեն — քնքշ(քնքուշ) + որեն
  4. անտես — ան(առանց) + տես
  5. այնքան — այն + քան

«Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

0 comments on “Մայրենի, Մարտի 19Add yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով