Կյանքս բան չի սովորեցրել ինձ

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի․․․ Ա՜յ քեզ հրաշք․․․ Դպրոց չկա: Դպրոց չկա, դաս չկա: Դաս չկա, ուսուցիչ չկա: Ուսուցիչ չկա, բան ասող չկա: Բան ասող չկա, նշանակում է կարող եմ ֆիլմ նայել:

  • Ու յե, — ասացի ես մտքումս:

Գնացի կինոհայաստան: Հետ եկա երեսուն րոպե հետո: Նորմալ ֆիլմ չկար:

Կյանքս բան չի սովորեցրել ինձ:

Մտածեցի ինչ անել, եթե նորմալ ֆիլմ չկա:

Ես մտա ռետիսկա: Ռեզկա է, բայց ասում եմ ռեդիսկա: Կնայեմ սարդ-մարդը:

«Սարդ Մարդ 5000, ոչ: Սարդ Մարդ, ոչ: Սարդ Մարդ 2, ոչ: Սարդ Մարդ 3, ոչ: Արա, հլը էլի սարդ-մարդեր կան: Հասկացանք աշխարհում շատ են նույն անուն, ազգանունով մարդիկ, բայց այսքա՞ն:»

Ռեդիսկայում բան չկա:

Կյանքս բան չի սովորեցրել ինձ:

Ես մտա գուգլ, որպեսզի տեսնեմ ինչ լավ ֆիլմ կա: Մեկը գտա: Սկսեցի նայել ֆիլմը անունով «Մարդը ծնվում է 25 տարեկան և գնալով դառնում է նորածին իր տարիքով, բայց հարցը նրանում է, որ ես գիտեմ այս ֆիլմը ոչ մեկ չի նայելու, որովհետև անունը անիմաստ երկար եմ դրել. Մարդը նորից ծնվեց»

Շատ լավ ֆիլմ էր: Հանկարծ ես զարթնեցի:

Երկուշաբթի է, դպրոցից ուշացել եմ:

Կյանքս բան չի սովորեցրել ինձ:

0 comments on “Կյանքս բան չի սովորեցրել ինձAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով