Ապրիլի Մեկը

Մի գարնան առավոտ ես վեր կացա, նայեցի ժամին: Դպրոցը սկսում էր և այսօր ապրիլի մեկն է: Կատակները չեն վերջանալու, ես էլ չեմ ապրելու:

Ես գնացի դպրոց և օհօօօ: Կատակները իրար հետ շուխուր էին դարձել:

  • Լարերդ բաց են:
  • Լարերը ո՞րն է:

Ի՞նչ: Ես չհասկացա կատակը: Դժվար էլ կատակ լինի: Ես գնացի առաջին դասի: Հենց մտա դասարան, դասարանցիներիս մեկը գցեց իմ վրա մի թուղթ: Ես վերցրեցի:

«բֆստկիճթափս»

«Ը՞նշա, ը՞նշա», — մտածեցի ես, — «Ուզում եմ այսօրը վերջանա»

Դասերը գնացին իսկ ամեն դասի ժամանակ, նույն դասարանցին, նույն թուղթն էր գցում, նույն գրածով:

«բֆստկիճթափս»

Մինչև հիմա չգիտեմ դա ինչ է։

Վերջին դասը սկսեց և ես պատրաստ էի թուղթը ստանալու։

Թուղթը եկավ, ես բացեցի և տեսա որ գրած չէին այդ լիքը տարբեր տառերը։

«Բարև»

Պարզ է։

Դպրոցը վերջացավ, նույնը օրը։ Վերջապես:

0 comments on “Ապրիլի ՄեկըAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով