Մայրենի, մարտի 6

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էիմրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտլեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ — Ձյուն + պատ — բարդ բառ

Մանկական — Մանկ(մանուկ) + ական — ածանցավոր բառ

Աստղային — Աստղ + ային — ածանցավոր բառ

Անհուն — Ան(առանց) + հուն(հույն) — ածանցավոր բառ

Ձյունոտ — Ձյուն + ոտ — ածանցավոր բառ

Իրիկնամուտին — Իրիկն(իրիկուն) + մուտին(մուտքին) — բարդ բառ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր — աչքեր, այն ինչով դու հիմա կարողանում ես տեսնել իմ գրածը

Մրմունջ — շշնջոց, երբ-որ մի մարդը կամ ուրիշ կենդանի կամաց է խոսում

Անուրջ — երազ, այն մի բանը, որը տեսնում ես քնի ժամանակ

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական — հոգի, լեռ, լիճ, երազ, գիշեր

Ածական — կապույտ, մանկական, թափանցիկ, ձյունոտ, աստղային

Բայ — զարթնել, լսել, նայել, կանչել, իջնել

0 comments on “Մայրենի, մարտի 6Add yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով