Հաջող ձմեռ, բարև գարուն

Ձմեռը չկա, գարունը եկավ: Բոլորը կռիվ են սկսում: Մի կողմը հա «Ձմեռ դու հետ արի, իսկ դու գարուն փշտ եղի», մյուսը հա «Գարուն մնա, ձմեռ չգա»: Այդպես կռվում են ու կռվում: Կռիվը սկսում է այսպես.

Մարտի մեկն է դառնում և ամբողջ ձյունը հալում է: Ոչ մի ձյուն չկա, իսկ երեխաները ուզում են էլի ձյուն, իսկ ուրիշ բակից երեխաները ուզում են, որ ձյունը գնա և հետ չգա: Կռիվը սկսում է: Երեխաները սկսում խնդրել իրենց ծնողներին և մեծ հարազատներին օգնել: Կռիվը շաուրնակվում է և մարդիկ ավելի են շատանում այդ կռվի մեջ: Բոլորը իրար վիրավորում են: Շատ մարդիկ գնում են հիվանդանոց շատ մեծ վերքերով: Եվ կներեք, ես մոռացա մեկ բան ավելացնել: Դա Ամերիկայում էր, 1985 թվականին: Այդ կռվի ժամանակ, Դոքը և Մարտին գողանում են պլուտոնիումը, որպեսզի ճանապարհորդեն ժամանակով:

— 1985 թվական, մարտի երկու, ժամը գիշերվա 01:30: Փորձը սկսել է այդ ժամին: Ոնց տեսնում եք, ես ունեմ իմ շանը՝ Էինշտեինին մեքենայի մեջ: Մեքենան իհարկե սովորական չի, նա ժամանակի մեքենա է: Մենք կփորձարկենք մեքենան Էինշտեինի վրա, — ասում է Դոք Բրաունը:

Մեքենան գնում է.

— Մեքենան պետք է հասնի ութսունութ կիլոմետր ժամ, որպեսզի այն աշխատի:

Մեքենան շաուրնակում է գնալ և հասնում է ութսուն կիլոմետր ժամ:

— Քիչ է մնացել:

Մեքենան ավելի է արագանում և իր համարները ընկնում են հետևից կրակ: Մեկ րոպե հետո Էինշտեինը հետ է գալիս:

— Մեզ համար նա գնաց այնտեղ մեկ րոպեում, բայց իրականում, նա մնաց այնտեղ ընդամենը մեկ վայրկյանով:

— Վե՞րջ Դոք: Ձեռքերս էլ չեն կարում, — ասաց Մարտին

— Անջատիր, — ասաց Դոք Բրաունը:

Հանկարծ մարդիկ զենքերով եկան պլուտունիումի հետևից: Դոքը փախավ, իսկ Մարտին ժամանակի մեքենայով գնաց Մարտի մեկ, 10:30: Նա տեսնում է նրանց կռիվը:

— Սպասեք, սպասեք: Կռիվով դուք ոչ մի բան չեք փոխի: Աստվածն է այսպես անում և մենք բան չենք կարող անել: Ապրեք հանգիստ:

— Չէ լավ, իսկականից անիմաստ է, — ասաց երեխան

Գնացին նրանք, իսկ Մարտին նստեց ժամանակի մեքենա: Մտքում էր մենակ «Դոք, դու կենդանի ես»:

Մարտին գնաց հետ, դեպի ուշ գիշեր, Դոք Բրաունի մոտ:

 

0 comments on “Հաջող ձմեռ, բարև գարունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով