Առ. 77, 78, 79, 80, 81, 82

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը — մորաքույր, դարպասը պահող — դարպասապահ, ժամանակը ցույց տվող — ժամացույց, ջրի աման — ջրաման, գաղտնիք պահող — գաղտնապահ, նավ վարող — նավորդ, ծաղկի թերթիկ — ծաղկաթերթ, արագ վազող — արագավազ, ամենից մեծ — ամենամեծ, պոչ չունեցող — անպոչ, անուշ համ ունեցող — անուշահամ, քարով շինված — քարաշեն, կին բժիշկ — բժշկուհի, բալի ծառ — բալենի:

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող  — բարեսիրտ, խիղճ չունեցող — անխիղճ, բարձր ձայնով — բարձրաձայն, միշտ ժպտուն — մշաժպիտ, գանձը պահելու տեղ — գանձապահ, կապույտ աչքերով — կապտաչք, արքայի որդի — արքայազն, հույների երկիր — Հունաստան, փոքր էշ — իշուկ, ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ, քաղաքում ապրող — քաղաքացի, հայերի երկիր — Հայաստան:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող — ավետաբեր, արագ ընթացող — արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ — բաժակաճառ, վեպ գրող — վիպասան, բառարան գրող — բառագիր, արտասահմանում ապրող մարդ — արտասամարդ, բույսերի մասին գիտություն — բնագիտություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ — հակ(հակառակ) + ա + նիշ(նշան), բանջարանոց — բանջար(բանջարեղեն) + անոց(ածանց), աշակերտ — չի բաժանվում, աշակերտական — աշակերտ + ական(ածանց), տարրական — տարր(տարի) + ական(ածանց), գլխավոր — գլխ(գլուխ) + ավոր(ածանց), կարմիր — չի բաժանվում, դաշտամուկ — դաշտ + ա + մուկ, հյուր — չի բաժանվում, հարստություն — հարստ(հարուստ) + ություն(ածանց), կերառատ — կեր + առատ(շատ), վտանգ — չի բաժանվում:

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա եվ Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Տարբերությունը նրանում է, որ Բ-ում, նույն Ա-ից բառերը ածանցավոր են:

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն — Բ, նկար — Ա, գլուխ — Ա, փետրագնդակ — Բ, հինգ — Ա, ուրախ — Ա, նորություն — Բ, փետուր — Ա, շյուղ — Ա, երկմտություն — Բ, շաբաթական — Բ, գրպան — Ա, քաղաք — Ա, օրացույց — Բ, գլխակորույս — Բ, անուն — Ա:

0 comments on “Առ. 77, 78, 79, 80, 81, 82Add yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով