Մասնակիցները՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ նոյեմբեր

Ակնկալվող արդյունքներ
Հետազոտական, վերլուծական հմտությունների ձևավորում
Խոսքի զարգացում
Ստեղծագործական մտքի զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Ինքնուրույն, հետազոտելու և ներկայացնելու կարողություն

Նախագծի բովանդակությունը՝

Մխիթար Սեբաստացին դա երկրորդ Մեսրոպ Մաշտոցն է:

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:
Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:
1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

 

  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Ես սիրում եմ, որ կրթահամալիրում մենք չենք հագնում հատուկ դպրոցական հագուստներ: Եվ սիրում եմ, որ դասերի համար օգտագործում ենք, ոչ տետրեր, այլ համակարգիչներ: Նաև դուր է գալիս, որ մենք ունենք մեր դասարանը, և ուսուցիչները հերթով գալիս մեր դասարան, այլ ոչ թե մենք որ, պետք է ուրիշ ուսիցչի դասարանից գնանք ուրիշ դասարան:

  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:

Իմ ընտանիքում կա երեք սեբաստացի: Ես ինքնուրույն, իմ մջին եղբայր՝ Արսենը, և իմ փոքր եղբայրը՝ Նշանը: