Բնագիտություն

Արեգակը միայնակ աստղը չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պա­հում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համա­խումբն անվանում են Արեգակնային համակարգ:

Արեգակնային համակարգի կենտրո­նական մարմինն Արեգակն է: Դա, ինչ­պես մնացած աստղերը, շիկացած, հսկա­յական գազային գունդ է, որը հիմնակա­նում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ ընդերքում հաս­նում է մինչև 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնա­յին էներգիայի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ:

Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, ըստ Արեգակից իրենց հեռավորության, դասա­վորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:

Թվարկված 8 մոլորակներն ընդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով հա­մեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջը պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Ա­րեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արե­գակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշա­նում:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկ­իրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կա­րելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:

Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտո­մատ կայաններ ուղարկելով:

Առաջադրանք

Լրացնել բաց թողնված  բառերը

Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:  Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ:  Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան է:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:

0 comments on “ԲնագիտությունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով