Հայրենագիտություն

Նոյեմբեր 15-19

Հայաստանի գետերը.

Հայաստանը լեռնային և քարքարոտ երկիր է, որն իր բարձր դիրքի շնորհիվ հարուստ է ջրի պաշարներով։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Հայաստանը հաճախ անվանում են <<գետերի և լճերի երկիր>>։ Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:

Մեր երկրի գետերը հանդիսանում են Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»:

Երկրի գետերը սնվում են ստորգետնյա, հալոցքային և անձրևային ջրերից։ Թեև դրանք հիմնականում փոքր գետեր են, սակայն շատ մեծ է դրանց նշանակությունը երկրի տնտեսության համար։

Հայաստանի գետերի խնդիրները

Հայաստանի գետերի հիմնական խնդիրներն են`

  • Ջրային ռեսուրսի նվազում
  • Ջրային ռեսուրսի հյուծում` ծանրաբեռնվածություն հիդրոէլեկտրակայաններով
  • Գետերի աղտոտվածություն
  • Գետային ձկնաշխարհի կորուստ

Հայաստանի գետերը #1

Արաքս։ Մայր Արաքսը Հայաստանով անցնող ամենախոշոր և ամենաերկար գետն է, որի մասին հիշատակություն կա նաև Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղից է, օրինակ, իշխան ձուկը, որն անկրկնելի համ ունի՝ հռչակված ողջ աշխարհով։ Ներկայիս Հայաստանի տարածքով Արաքսը ձգվում է 158 կիլոմետր, բայց նրա ընդհանուր երկարությունն է 1072 կիլոմետր։

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.

Գետը Երկարությունը Հայաստանում (կմ)՝

Ախուրյան 186

Արաքս 158

Որոտան 119

Հրազդան գետ 141

Արփա 126

Աղստև 99

Դեբեդ 152

Քասաղ 89

Ողջի 88

Փամբակ 86

Ձորագետ 71

Գետիկ 58

Վեդի 58

Ազատ 56

Արգիճի 51

Առաջադրանք՝

Ի՞նչ գետ է հոսում քո բնակավայրում

Շաղվարդ, Շագվերդ, Շագվերտ, Շախվերդ, Շահվերդ, Շահվերտ, Շաղվարատ, Շաղվետ, Շաղվերդ, Շաղվերդի գետ, Շաղվերդու գետ, Շաղվերդու ջուր, Շաղվերթա ջուր, Շաղվհրթի ջուր, Շաղվերտ, Շադվհրտու ջուր։

  • Ի՞նչ խնդիրներ ունի

Հայրիկս, երբ որ փոքր էր նա իր ընկերների հետ այնտեղ ձուկ էր բռնում, իսկ հիմա գետի ջուրը քչացել է և ձկների քանակն է քչացել։

  • Որտեղի՞ց է սկիզբ առնում

Սկիզբ է առնում Արագած լեռան հարավարևելյան լանջերից և Ոսկեվազ գյուղից։

  • Երկարությունը

28 կմ։

  • Վտակները

Շաղվարդը վտակ չունի։

  • Որտե՞ղ է թափվում

Դեպի Քասաղ գետը։

 

Աշխատանք քարտեզներով

Նշե՛լ քարտեզներում մարզը և մարզկենտրոնը

 

Նոյեմբեր 8

1. Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

2.Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան։

3.Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։

Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ

4. Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

Երևան, Լենական, Ջերմուկ, Աշտարակ, Արարատ։

5.Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

Ամենամեծ — Գեղարքունիք

Ամենափոքր — Արմավիր

6. Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։

Գեղարքունիք

7. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։

Արմավիր

8. Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

Երևանում

9. Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։

Կոտայք

10. Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ – Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր – Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր – Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր – Սյունիք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք – Տավուշ

Հոկտեմբեր 12-18

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն -Աշտարակ

2. Արարատ- Արտաշատ

3. Արմավիր -Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի-Վանաձոր

6. Կոտայք-Հրազդան

7. Շիրակ- Գյումրի

8. Սյունիք-Կապան

9. Վայոց Ձոր-Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեությամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

  1. Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Մեր հանրապետությունը բաժանվել է, որովհետև այդպես ավելի հարմար կլիներ կատարել կառավարումը։ Մարզպետերը, գյուղապետերը, քաղաքապետերը։

  1. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Առինջ, Աբովյան, Պրոշյան, Արագածոտն, Փարպի, Աշտարակ, Ջրվեժ, Նազրվան, Բազմաղբյուր, Ողջաբերդ, Գառնի, Եղվարդ, Բալահովիտ, Արամուս, Քասաղ։

 

Հոկտեմբեր 11

Ճամփորդություն. Բոլոր 7-ը վայրերը Կոմիտասի անվան

Մենք ճամփորոդւթյանը գնացել էին բոլոր 7-ը վայրերը Կոմիտասի անվան։ Մենք գնացինք Կոմիտասի տուն-թանգարան, Կոմիտասի պանտեոնը, Կոմիտասի պողոտան և այլն։ Ամենահետաքրքիր փաստն էր, որ ես իմացա դա նա էր, որ Կոմիտասը չի խելագառվել այլ նրա մոտ սկսել է դեպրեսսիա և դրա համար նրան տարան հիվանդանոց և 20 տարի հետո նա մահացավ։

 

Սեպտեմբեր 27-30

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

 

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, «Կոմիտասը», ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի, Թուրքիա Կուտինա Քյոթահիա քաղաքում։ Երբ Կոմիտասը մեկ տարեկան դարձավ նրա մայրը մահացավ, իսկ հայրը, երբ Կոմիտասը դարձավ տասնմեկ տարեկան։ Կոմիտասը չգիտեր հայերեն, բայց երգում էր հայերեն ստեղծագործություններ և երգեր։ Նա սիրում էր երգի ձայնագրության աշխատանքը։ Մի անգամ նա գնաց տեսարան և մարդիկ մտածեցին «Սա ո՞վ է», բայց քանի որ նա իր հետ միշտ սրինգ էր պահում, նա հանեց սրինգը և սկսեց նվագել և բոլորը ապշեցին և նրա համար նրան նվիրեցին ոսկե ժամացույց, որը հիմա գտնվում է Կոմիտասի թանգարանում և նաև սրինգը։ Կոմիտասը ճանապարհորդելով տարբեր երկրներով «Փարիզ և Էջմիածին» նա հանում էր նրա սրինգը և սկսում նվագել և ապշեցնել բոլորին իր կողքերը։ Կոմիտասը, երբ տեսավ այդ դաժան բաները, թե ոնց են հայերին սպանում նա խելագառվեց և մահացավ։ Մի անգամ Կոմիտասը քայլում էր և սրինգը ձեռքը և քանի որ Կոմիտասը Թուրքիայում էր ծնվել մի մարդ մտածեց, որ այդ սրինգը զենք և վախեցավ, բայց Կոմիտասը սկսեց նրանով նվագել և նաև այդ մարդը ապշեց։

0 comments on “ՀայրենագիտությունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով