Մայրենի

Նոյեմբեր 18

 

Նոյեմբեր 16

 

Նոյեմբեր 15

  • Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք): Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:

Հանելուկ՝ Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Հանելուկի Լուծում՝ Տղանե՛ր, եկեք առաջինը ոտերովը ուտենք, անոտը վերջում կուտենք։

  • Հեքիաթի 2-րդ մասից գտի՛ր և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:

Ոտավոր — Անոտ

 

Նոյեմբեր 12

1.Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին:

2.Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:

Պատգամավորները խելոք էին և խելացի, իսկ թագավորը հիմար ու անխելք։

3. Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

   Թագավոր                       պատգամավորներ     

  1. խելացի                           անխելք
  2. խելոք                               հիմար
  3. մտածող                          դեբիլ

 

Նոյեմբեր 10

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

 

1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):

2. 2-րդ մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նիզակ — Փայտե երկար կոթով խոցող զենք

Խուրջին — Ուսին կամ գրաստի վրա գցելու՝ բրդից գործված երկաչքանի տոպրակ՝ պայուսակ

3. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:

—   Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ       ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ,   մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

4. Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:

Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Հանելուկի Լուծում՝ Տղանե՛ր, եկեք առաջինը ոտերովը ուտենք, անոտը վերջում կուտենք։

 

Նոյեմբեր 9

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

 

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը:
  2. 1-ին մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տաքդեղ — Կծու բիբար

Պատգամ — Պահանջ

Սիրտը շահել — Համոզել

Քսակ — Փողի համար նախատեսված պարկ

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Է — Էս, էտ, էսպես, էլ, էն։

Օ — Օր, օրհնելով։

Նոյեմբեր 8

 

Հոկտեմբեր 19

 

Հոկտեմբեր 15

Դասարանում

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

 
  Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաէժան,  խաղացել  են,  էկրան
խաղացել  ենք,  Էջմիածին,  մանր է, ամենաերկար, տասներկու, վայրեջք,  տեսել  եք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո:
 
Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   ոսկի, տնօրեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօգնական:
 

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, տերև, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Տերևը

Կար-չկար մի տերև կար։ Մի անգամ այդ քնքշորեն և մեղմօրոր տերևին տարավ քամին։ Տանում էր, տանում մեկ էլ նա տեսավ, որ իր կողքերը ոսկեզոծված էր, աշուն էր։ Նրան քամին տանում էր տանում մեկ էլ նա տեսավ մի ծառ վրեն լիքը օգտակար խնձորներ, մեկ էլ քամին անհետացավ և նա վայրեջք կատարեց հենց գետնին, որպեսզի հետո ձմեռ գա։

 

Հոկտեմբեր 12

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:

Քամի — Հողմ

Բոց — Կրակ

Ոսկեզօծ — Ոսկեպատ

  1. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:

Մեծահարուստ — Աղքատ

Տեր — Բանվոր

Ծով — Ցամաք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել, տերը, ոսկի, ծով, բոց։

Ոսկեզօծվել — 10 տառ 11 հնչյուն

Տերև — 4 տառ 5 հնչյուն

Ոսկի — 4 տառ 5 հնչյուն

Ծով — 3 տառ 3 հնչյուն

Բոց — 3 տառ 3 հնչյուն

 

Հոկտեմբեր 11

1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2.Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը շնորհակալություն են խնդրում Աշնան քամուն նրա համար, որովհետև Աշնան քամին իրենց խնամում է։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Ինձ այս պատկերն է դուր գալիս, որովհետև նա պատկերում, որ բոլոր ճյուղերը և տերևները դեղին են։

  1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Ոսկի են թվում տերև ու ճյուղ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամեն ինչ ոսկեգույն է,

Ոսկեգույն են տերևները և ճյուղերը,

Կողքերդ միայն դեղին է,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ է:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն շնորհակալում:

Քամին է այս ծովերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

  1. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

 

Հոկտեմբեր 8

Գրի՛ր վարժությունները:

1.Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Էթե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Ա, ր, մ, ա, տ (5)

(Ե) յ, է, ր, ե, ր, ա, լ (7)

(Ե) յ, է, ր, ա, զ (5)

(Ո) վ, օ, ր, ո, տ (5)

տ, ե, ր, (և) ե, վ(5)

(Ո) վ, օ, ր, ո, շ, ու, մ (7)

(Ե) յ, է, ր, (և) ե, վ, ե, լ, ի (8)

2.Հաշվի´րթե տրված բառերի  մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ — 9 տառ, 10 հնչյուն

ոլոռ — 4 տառ, 5 հնչյուն

ողնաշար — 7 տառ, 8 հնչյուն

հրշեջ — 5 տառ, 6 հնչյուն

գրքույկ — 6 տառ, 7 հնչյուն

բարև — 4 տառ, 5 հնչյուն

կարևոր — 6 տառ, 7 հնչյուն

բաճկոն — 6 տառ, 6 հնչյուն

ոտք — 3 տառ, 4 հնչյուն

երամ — 4 տառ, 5 հնչյուն

 

Հոկտեմբեր 7

  1. Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու  առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:

ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ

Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.

– Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.

– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.

– 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։

Եվ շորին եկավ և ասաց.

– Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։

Եվ ոտքը բարձրացրեց։

Աղվեսն ասաց գայլին.

– Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.

– Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։

Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.

– Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։

Գայլն ասաց.

– Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի:

 

ԱՆԶԳԱՄ ԿԻՆԸ

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է։ Ճնճղուկներն ասացին.

– Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք։

Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.

– Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես։

Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ

 

Հոկտեմբեր 6

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի  «Նապաստակն ու առյուծը» առակը:
  2. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:

Որքան էլ, որ քո կաշվից դուրս գաս քո էությունից դուրս չես գա։

  1. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ոտքդ վերմակիդ չափ մեկնիր, Որքան էլ, որ քո կաշվից դուրս գաս քո էությունից դուրս չես գա, Ինչքան էլ դու փոփոխես քեզ, էությունդ չի փոխվի, Ոնց էլ պատկերացնես քո էությունը, մեկ է չես փոխի նրան։

  1. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

  1. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:

Աղվեսին. Ապրես Աղվես, որ այդպես լավ լսողություն ունես։ Էլի գտիր այդպես նապաստակներին, որ ուտես։

Առյուծին. Առյուծ ես չեմ հավատում, որ դու այդպես ուժեղ մռնչացիր, որովհետև վագրը քոնից ուժեղ ձայն ունի։

Նապաստակին. Նապաստակ ջան ինչքան էլ դու փոփոխես քեզ, էությունդ չի փոխվի

 

Հոկտեմբեր 5

Աշնան գիշեր

Աշնան գիշեր ես քայլում էի նեղ արահետով։ Իմ կողքերը քամի էր փչում։ Ես տերևներն էի հաշվում։ Հենց հասա տուն, նստեցի, որպեսզի աշուն նկարեմ։ Երբ վերջացրեցի և դրեցի պատուհանի մոտ` չորանա, նկարը քամին տարավ։ Ես վազեցի նրա հետևից։ Վազում էի ես, մեկ էլ տեսա, որ նկարս քամին տարավ մի լեռան վրա։ Ես էլ նրա հետևից շաուրնակեցի բարձրանալ։ Երբ ես հասնում էի նրան, նկարը թռավ իմ դիմացը։ Բոլոր թռչունները սկսեցին երգել, իսկ տերևները թռչում էին իմ կողքերով և բնության երգի օգնությամբ էլ ես գրեցի այս պատմությունը։

 

Հոկտեմբեր 4

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

 

Սեպտեմբեր 30

1.Կարդա՛  Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

      2.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

Շաղալ — Բարակ անձրև գալ

Ծովի ծոցին — Ծովի մեջ

Հերկել — Վարել

Երան — Բարակ քամի

      3.  Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ — Փաթիլ

Ալ — Բազմանալ

Հողմ — Ուժեղ քամի

 

Սեպտեմբեր 29

  1. Գյուղացինհիմար տղա՝ Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս ասեղ է գտնում ճանապարհին, գցում սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է «Քեզ համար ասեղ եմ բերել»: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր, գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվիկ է գտնում. աշխատում է կրծքին ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, որ սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում, բայց նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել։

-Գնացի դաշտ, հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, հորթին փայտով չեն խփի, այլ հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ նրան մի լավ ծեծում են, և նա լալով գալիս է էլի մորը պատմում։

-Վա՜յ, մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ։

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու քեֆի ամենաթեժ պահին գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ մի լավ ծեծում են, հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի. կարծում է դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ, Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում, մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում է մի արջ:

Արջին տեսնում է, ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում, իսկ Փիլոսը վեր է կենում և տուն է վազում ու այդ օրվանից, ասում են «Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում»:

2. 

Բարև հարգելի Փիլոս։ Խնդրում եմ, երբ որ մի տեղ ես գնում մայրիկիդ խնդրիր հետդ գա, որպեսզի հիմարություն հանկարծ չանես։

Սեպտեմբեր 27

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

Գյուղացու մեկը — Գյուղացի մարդ

Գլխով անցածը — Իր հետ պատահած

Պարի տաք ժամանակը — Խնջույքի ամենաթեժ պահին

«Հայ-հույ» անել — Զարմանալ

Շունչը իրեն քաշել — Անշարժանալ

Վազելը մեկ անել — Կտրուկ վազել

Հանդ — Դաշտ

Հանդիմանել — Հակաճառել

Գավազան — Ձեռնափայտ

3.(Լրացուցիչ առաջադրանք)

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ընկեր Քրիստինե, երբ որ ես լրացուցիչ աշխատանքի տեսանյութը անեմ ձեզ անպայման կտեղեկացնեմ։

 

Սեպտեմբեր 24

Դասարանում

1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ։

Որ տառերը չկան. Դ, զ, լ, խ, հ, օ, ու, շ, չ, ք, ֆ։

Ձայնավորներ. Ա, ե, է, ը, ի, ո։

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: 

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:

Ձայնավորներ. Օրան, ամպեր, երկինք, օդ, առավոտ։

Բաղաձայններ. Սևուկ, ծագեց, պաղեց, հևաց, ծերուկ։

 

 

Սեպտեմբեր 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան, օրան — Հունձ, որ պետք է կալսվի

Պաղեց — Ցուռտ

Հևաց, հևաց — Հևք

Մարմանդ-մարմանդ — Մեղմ

Դալուկ-դալուկ — Գունատ

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ — ցերեկի սկիզբ

Արև — վառվող աստղ

Քող — ծածկույթ

Քուն — նինջ

Մշուշ — մեգ

Քամին — փոթորիկ

Ժիր — աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Վար եկան — իջան

Շար եկան — շարվեցին

Բուք արավ — բքեց

Սուգ արավ — սգաց

Շող կապեց — շողաց

Մաղ տալով — մաղել

Շաղ տալով — շաղել

Փախ տվավ — փախավ

Կախ տվավ — կախեց

Ցիր եկան — ցրվեցին

Սեպտեմբեր 17

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:

Ջիմը առաջին անգամ գնում էր դպրոց։ Նա խոսալով գնում էր դպրոց։ Հենց եկավ դպրոց նա խոսեց մի փոքր իր ուսուցչուհու հետ և գնաց դասարան, իսկ հենց Էմին եկավ տուն նա նենց ուրախացավ, որ սկսեց լացել։ Ջիմը լավ անցկացրեց նրա առաջին օրը իր նոր ընկերների հետ ծամոնի կատակ անելով։ Հետո հենց նա եկավ տուն ևս մի կատակ արեց։ Մյուս օրը նա փող վերցրեց, որպեսզի ծամոն առնի։ Երկրորդ օրը նրանք նորից կատակներ արեցին դպրոցում։ Հետո հենց նա եկավ դպրոցից նա էլի մի կատակ արեց նր հայրիկի վրա, իսկ հետո հայրիկին ծանոթացրեց մի ծամոնի հետ և Հաննա Վինտերի հետ։ Հետո նա պառկետ գետնի վրա և բարձրաձայն ասաց հորը «Հում փղի միս»։ Հայրիկը նստեց Ջիմի կողքը և դրանից տնտեսուհու աչքերից արձունքներ երեվացին։

  1. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Շատ լավ և դաստիրյակ։

  1. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

բ) հետո:

4.Բնութագրի՛ր հորը:

Նա բժիշկ, ֆրանսիացի քառասամյա տղամարդ էր։

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

Միսս Բիննին հենց կարդալու սկզբից ինձ թվաց վատ ուսուցիչ և դրա համար ես կհամեմատեմ իմ ուսուցիչների հետ նրանով, որ Միսս Բիննին վատն է, իսկ ուսուցները լավն են։

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Շատ լավ և կատակով տարածված ճանապարհ դեպի երկրորդ դասարան։

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

Ես գնացի դպրոց և ծանոթացա իմ ուսուցչուհու հետ հետո մենք մի փոքր դաս արեցինք և գնացինք հաց ուտելու, իսկ վերջում ես ծանոթացա իմ տրանսպորտի հետ և այդ տրանսպորտով գնացի տուն ավելի ճիշտ իմ հայրիկի գործի տեղ, իսկ հետո հայրիկս ինձ տարավ տուն։

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Ինձ դպրոցում ուրախացնում է նա, որ մենք հենց առաջին դասարանից շատ էինք համակարգչով դաս անում, իսկ ջղայնացնող բանը նա է, որ ինչ այդ հիմար փոփ իթ խաղալիքը հայտնվել է, մեր աղջիկները բոլոր դասերի ժամանակ հանում են իրենց հիմարությունը և սեղանի տակ թաքցնելով խաղում են նրանով։

 

 

Սեպտեմբեր 16

Ճանապարհով ապագա

Հազար տարիներ առաջ, երբ որ մարդիկ նոր էին իմանում տեխնիկայի մասին, կար մի ճամապարհ ։ Ամեն օր մարդիկ գալիս էին նրա մոտ և անցնելով այդ ճանապարհը իմանում իրենց ապագան։ Օրեր էին անցնում, մարդիկ տեխնիկայով էին զբաղվում և մոռանում նրա մասին, բայց մի օր ծնվեց հրաշալի երեխա, ում ծնողները դեռ չէին մոռացել այդ ճանապարհի մասին և դրա համար երեխայի անունը դրեցին Ճամփորդ։ Անցան տարիներ, ամիսներ և օրեր, բայց Ճամփորդը տեխնիկայով զբաղվելու փոխարեն անցնում էր ճանապարհով և իմանում իր ապագան։ Ափսոս այդ ճանապարհը մի օր անհետացավ։ Բոլորն էլ զարմացան։ Ճամփորդը ասում էր. «Այս ուր անհետացավ ճանապարհը» Իսկ մյուսները ասացին «Այդ հիմար ճանապարհը կորավ։ Անհասկանալի է իհարկե, բայց մենք հիմար չենք, որ սիրենք այդ ճանապարհը»։ Ճամփորդը ջղայնացավ։ Նա գնաց փնտրելու և նա տեսավ մի այլ ճանապարհ։ Նա մտավ և այնտեղ տեսավ բոլոր իր վատ հիշողությունները, բայց դրանցից մեկում հենց այդ ճանապարհն էր։ Նա մտավ նրա մեջ-

  • Ա՜ա՜ա՜։ Օգնեցեք։ Սա ես եմ,- ասաց Ճամփորդ համար երկուսը։
  • Ըմմմ… Դու գժվեցիր,- ասաց Ճամփորդ համար մեկը։

Ճամփորդը արագ վազեց ճանապարհի մեջ և հայտնվեց բանտում.

  • Հե՜յ։ Օգնեցեք։
  • Ճաշի ժամանակն է,- ասաց ոստիկանը։

Ճամփորդը հենց դուրս եկավ հայտնվեց հայելիների լաբիրինթոսի մեջ։ Իր կողքերը մենակ հայելի էր, բայց մի հատ հայելիից նա դուրս եկավ և ընկավ ուղիղ իր տան մոտ, իսկ երբ տուն մտավ տեսավ մի նոր դուռ։ Ճամփորդը մոռացել էր, որ այդ օրը իր ծնունդն էր-

  • Նվե՜ե՜ե՜ր,- ասացին նրա ընկերները։
  • Մենք քեզ նվիրում ենք ճանապարհը տանդ մեջ,- ասաց նրա ընկերը։
  • Շնորհակալություն։

Այդպես էլ անցավ նրա ծնունդը, բայց ամեն անգամ նա մտածում էր թե դա ինչ վատ հիշողությունների ճանապարհ էր։

 

Թիկնեղ — Լայնաթիկունք

Պատանեկություն — Պատանիներ

Փառամոլ — Մոլի փառասեր

Օտարոտի — Օտար

Արտասվել — Լաց լինել

 

 

Սեպտեմբեր 14

Բաղաձայն. Բարակ, սողալով, տակին, դողալով, ճամփի։

Ձայնավոր. Ուղին, ոտի, ինչ, որ, ունի։

0 comments on “ՄայրենիAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով